Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին

Փետրվարի 26-ին, ժամը 11:26-ին փրկարար ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Աշխատանքներին աջակցում են կորած քաղաքացու հարազատները:

Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21:30-ին եւ տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ տարածք որոնողական աշխատանքների:

Ժամը 01:36-ից փրկարարներն ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացու հարազատների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 02:17-ին տեղանքի բարդ ռելիեֆի եւ մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Այս թեմայով
am