ՀՀ ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի
Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների
կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինիի հետ:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է նախօրեին տեղի ունեցած «ԵԱՏՄ երկրների էներգետիկ
անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումներով, որը նախաձեռնել էր
«Դիալոգ» կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
աջակցությամբ:

Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ միջազգային կլոր սեղան ձեւաչափով Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների,
կառավարությունների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է «Ռուսաստանի արտաքին էներգետիկ
քաղաքականությունը եւ Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական
էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը եւ
զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը եւ ազատականացման
խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում եւ  ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները»
թեմաները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, կարեւորելով կազմակերպված միջոցառումը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հիմնական
ձեռքբերումներից  կարելի է համարել Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը, որը տնտեսության տարբեր ոլորտների
զարգացման առաջընթացի հիմնական գրավականներից է:

Վահե Էնֆիաջյանը հետագա համագործակցության եւ օժանդակության պատրաստակամություն է հայտնել:

Այս թեմայով
am