Երկու տարվա ընթացքում նվազել է ԵՄ-ում ապաստան հայցող քաղաքացիների թիվը

2018 թվականին ԵՄ անդամ բոլոր երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը կրճատվել է 30 տոկոսով։ Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«2017-ին ԵՄ բոլոր անդամ երկրներում ապաստան է հայցել 6800 ՀՀ քաղաքացի, 2018-ին՝ 4800 քաղաքացի։ Անցած տարվա 11 ամիսների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2019 թվականի ընդհանուր թիվը չի անցնի 3400-ը։ Այսինքն էլի ունենալու ենք 30 տոկոսի նվազում։ Երկու տարի անընդմեջ 30-ական տոկոս նվազել է ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը»,-ասաց Արման Եղոյանը։

Պատգամավորը նկատեց՝ սա խոսում է այն մասին, որ հեղափոխությունն իրավիճակ է փոխել Հայաստանում և սրա հիմքն այն է, որ շրջագայողների թիվն էականորեն չի փոխվել, մարդիկ շարունակում են ճամփորդել, բայց ապաստան հայցողների թիվը երկու տարում կիսով չափ կրճատվել է։

Արման Եղոյանը հավելեց, որ այս թվերը ցույց են տալիս նաև, որ Եվրոպան ոչ թե ապաստան է կամ կանգառ, այլ Եվրոպան ճանապարհ է կամ ուղի, որով բոլորը գնում են։

Այս թեմայով
am