Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման գործում նման խնդիրներ են առաջացել, Սերգո Կարապետյանն ասաց. «Դե առաջացել են էլի»։
Հերքում է լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ միակ ցուցմունք տվողն ինքն է, թե ոչ, Սերգո Կարապետյանը հրաժարվեց պատասխանել, միայն հորդորեց հետևել դատական գործընթացին։

Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ևս չորս հոգի։ Բացի Սերգո Կարապետյանից մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Այս թեմայով
am