«Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը». վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմպայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքըև հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմիններիղեկավարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարումմեր գործերի ընթացիկ վիճակը: 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել էկոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյանհանրության հավանությանը, այլև միջազգային հանրության ուշադրությանը: Այսընթացքում, սակայն, մի քանի առիթներով հայտարարել եմ, որ չնայած կոռուպցիայիդեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով: Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքանկոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ուժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան: Բայց նախ թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվողպայքարի ծավալների աննախադեպ լինելը:

 

Հատկանշական է այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քննչականծառայությունը: Ըստ այդմ, 2019 թվականի գործունեության ընթացքում քրեականգործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ  քննչական ծառայության ողջ նախորդ ընթացքում ծառայությունումքննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Նույն կամմոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Ազգայինանվտանգության ծառայության 2019 թվականի վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավելի է, ուշադրություն դարձրեք,  1371 տոկոսով: Քննչականկոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականիհամեմատ ավելի են, թվին ուշադրություն դարձրեք, 10767 տոկոսով: Այսվիճակագրությունը և տոկոսային աճն, իհարկե, տպավորիչ են, եթե չասենք՝սենսացիոն: Բայց եթե այս տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի, պիտիարձանագրենք, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունիցհետո մենք, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնելենք 150 մլն դոլարի վնաս, ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչականվարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Իմիջիայլոց, մենք այստեղ էլ վիճակագրական հաշվարկների խնդիր ունենք, ևստիպված եմ հենվել մոտավոր թվերի վրա:

Բայց, այնուամենայնիվ, եկեք որպես հաշվարկի հիմք ընդունենք հենց 150 մլն դոլարը: Եթե Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված վերականգնումները հանենքհաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: Ինչո՞ւ եմ առանձնացնումՊետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար էտարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկայինպարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից: Ահա, ուրեմն, եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչականկոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմիցվերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվաընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում ենայն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրելէ կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ո՛չ,  կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համարառկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտականկարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչներիծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդբացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված:

Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգիդանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիսփախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցներըթաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոնճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այննախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահմարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապեսվարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմպայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերովառանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել ենհանրապետության տարածքը,  ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի, կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած: Ես չեմթաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքայինպատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներումեղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարվածպայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլհանձնարարություներով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչականգործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմկարող վստահաբար դրան դրական պատասխան տալ:

Հարգելի գործընկերներ,

եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որվերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում ևհատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառվածվնասների վերականգնման առումով: Այո՛, զուտ տոկոսային վիճակագրությամբ մենքայստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Բայց աննախադեպնշանակում է մինչև այժմ ոչ մի անգամ չգրանցված, ոչ մի անգամ տեղի չունեցած: Եվայստեղ պետք չէ սեթևեթել և պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք, կրկնում եմ՝երբեք, կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունըոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել: Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոնգործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպեսՀայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետբերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահմարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալիներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը:

Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայիցմիջազգայնորեն ճանաչված փաստ է: Վերջերս բավական սկանդալայինպայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմիցօտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմիցև տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանըհայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում: Բայցմենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասինպատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի էունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինիբոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ: Այսօր հենց այս թեմաները քննարկելու համար եմ ձեզ հրավիրել, հարգելիգործընկերներ, և հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք գտնել կոնկրետպատասխաններ:

Բայց մի կարևոր պարզաբանում ևս. այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել ևչպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրականգործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: Հայաստանումբիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն խնդիր ենք դնում՝վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերինշարունակում է մնալ նույնը՝ հարստացե՛ք և հարստացրե՛ք, և մենք սրա համարկստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»:

Այս թեմայով
am