«Մենք վերջին 1.5 տարում որեւէ ձկնաբուծարանի նոր թույլտվություն չենք տվել»

Հարցազրույց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ։

–Ոլորտի քաղաքականությունն ի՞նչ ուղղությամբ է այսօր տարվում։ Նկատի ունեմ՝ այո, որոշօրենսդրական փոփոխություններ եղել են եւ դրանցով պայմանավորված՝ որոշ խստացումներ։Կբավարարվե՞ք այդքանով, թե՞ խստացումները շարունակական կլինեն։

–Մի քիչ ընդհանուր խոսեմ՝ որոշ փակագծեր բացելու համար։ Իրականում պետականկառավարման համակարգում, ոչ միայն մեր նախարարությունում, շատ մեծ խնդիր կար. շատնախարարություններ որպես հականախարարություններ են աշխատել։ Ոլորտներիկարգավորված չլինելը բերում էր որոշումներ կայացնողների սուբյեկտիվ լինելուն։ Օրինակ՝եթե գյուղատնտեսության նախարարությունում հստակ չէ, թե պարարտանյութը, թունանյութըում պիտի տրվի, ուրեմն կառույցը կայացած չէ։ Նույնը՝ առողջապահությաննախարարությունը։ Զարգացած աշխարհում, եթե մարդը առողջական խնդիր ունի, կամհիվանդանոց է գնում, կամ ապահովագրական ընկերություն։ Հայաստանում գնում եննախարարություն, քաղաքապետարան, որովհետեւ մարդկային գործոնը մեծ է։ Այս ոճըամբողջովին խաթարել է կառավարման համակարգը, նաեւ՝ մեզ մոտ։ Եթե ընթացակարգերըհստակ լինեն, նախարարը չի որոշի՝ ով է լավ, ով՝ վատ, ում տա, ում՝ ոչ։ Հիմա մեր ամբողջգործը մեր ծառայությունները, որ պետք է մատուցենք քաղաքացիներին, օրինական դաշտտանելն է, հնարավորության դեպքում՝ նաեւ օնլայն հարթակներ, որ մարդիկ չգան մեզ մոտ։Փորձեմ մեր քաղաքականությունը ընդհանրական նշել՝ գլխավոր ուղղություններով։ Առաջիննայն է, որ փոխում ենք ընդհանրապես քաղաքականության կոնցեպտը, որ նախկինումփոխհատուցման հիմքով էր՝ հետխորհրդային երկրներին բնորոշ։ Այն է՝ փչացրու՝ վճարիր, ավելի շատ ծառ կտրիր՝ վճարիր, ջուրը շատ գործածիր՝ վճարիր։ Եվ դա ավելի շատ ֆիկտիվբնույթ է կրել։ Ավելի պարզ ասեմ՝ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերողը տասնյակմիլիոնավոր խմ—ներով ջուրը գործածում, աղտոտում եւ լցնում է գետերը, դրա դիմացվճարում է մի գումար, որ ծիծաղելի թիվ է։ Ուզում եմ ասել՝ այս համակարգը ի սկզբանե չիաշխատել։ Մենք հիմա մի կողմից այդ փոխհատուցման համակարգերը բերում ենք այնտեղ, որտեղ ազդում է տնտեսավարողի վարքի վրա, բայց մյուս կողմից անցնում ենքկանխարգելման ձեւին։ Շրջակա միջավայրի նախարարությունը հիմա «կառուցվում» է 2—3 սկզբունքային քաղաքականության վրա։ 1. ընդհանուր օրենսդրությունը փոխհատուցմանսկզբունքից կանխարգելման սկզբունքի է փոխվում, 2. հիմնական շեշտադրումն արվում էխոշոր աղտոտողների ու ռեսուրս օգտագործողների մասով, եւ 3. էականորեն խստացվում ենպատիժները։ Այս երեքը երբեմն փոխկապակցված են։ Օրինակ՝ մեջբերեմ ապօրինիանտառհատումները։ Մենք օրենսդրական լայն փաթեթ մշակեցինք՝ քրեական ու վարչականօրենսգրքում փոփոխություններ, ապօրինի անտառհատումների հետ կապված բազմաթիվսողանցքներ փակվեցին… Այդ փոփոխություններից հետո Հայաստանում ապօրինիանտառհատումները պատիկներով, անգամներով նվազեցին, որովհետեւ այսօր ապօրինիանտառհատում անելը դարձել է խիստ վտանգավոր գործողություն։

–Քրեական պատի՞ժը նկատի ունեք։

–Այո։

–Բայց դա նախկինում էլ կար։

–Այո, կար, բայց մինչեւ քրեականին հասնելը այնքան լոյալ էր, որ շատ դեպքերում քրեականինչէր էլ հասնում։ Խնդիրն այն է, որ մենք կետ ենք մտցրել, որ եթե մեկ անգամ կա վարչականպատիժ, հաջորդը, այսպես թե այնպես, քրեականն է։ Այսինքն՝ այն մարդը, որ նախկինումկարող էր 100 վարչական տույժ ունենալ, հիմա չի կարող, երկրորդ դեպքն արդեն քրեական է։Գումարի չափն էլ նվազեցրեցինք. 100 հազար դրամից անցնող (վնասի) սահմանն արդենքրեականի տիրույթում է։ Իսկ սա շատ մեծ ազդեցություն ունեցավ։ Բացի այդ՝ անտառներումպահակակետեր դրեցինք, որտեղ ստուգվում էր դուրս եկող փայտը, սկսվեց անտառայինտոմսերը հաշվառելու գործընթացը… Տարբեր գործիքներ կիրառվեցին, որ կանխարգելիչգործունեության շրջանակում բերեց անտառհատումների էական նվազեցման։ Այո, այսպահին էլ, իհարկե, կա խնդիրը, չի վերացել, բայց որեւէ կերպ համեմատելի չէ նախկինծավալների հետ։ Եվ դա համագործակցությունն է տեսչության, ոստիկանության հետ։

–Անտառների պարագայում կանխարգելիչ գործունեությունը եթե տեսանելի է, ապա այդկանխարգելիչը կերեւա՞ ՀԷԿ—երի մասով։ Ավելի ստույգ՝ ՀԷԿ—ի կողմից ավել ջրառի։

–Նախկինում եթե որեւէ ՀԷԿ ավել ջրառ էր իրականացնում, դա չէինք կարողանում տեսնել, որովհետեւ ջրաչափեր չկային տեղադրված։ Հիմա գետերի վրա գործող ՀԷԿ—երի ճնշողմեծամասնությունն ունի, մի մասն էլ՝ նույնիսկ օնլայն առցանց միացված համակարգով։ Իսկդա նշանակում է, որ կարող ենք հետեւել ավել ջրառը, անմիջապես տեսչությանը դիմել։Նախկինում ավել ջրառի տուգանքը 50 հազար կամ 100 հազար դրամ էր։ Հիմա 1 խմ/վ ավելջրառի դեպքում տարվա ընթացքում տուգանքի չափը 70 մլն դրամ է կազմում։ Ասել կուզի՝խիստ վտանգավոր է ավել ապօրինի ջրառը։

–ՀԷԿ—երի մասով խնդիրը միայն ավել ջրառը չէ, ձկնուղիների հարցը մշտառկա է…

–Ձկնուղիների փոփոխման նախագիծ ենք մշակել։ Որովհետեւ այն նախագծով, որով բոլորգետերի վրա ձկնուղիները կառուցվել են, բնորոշ չէ Հայաստանին։ Եվ դա է նաեւ պատճառը, որ մեր գետերում ձուկ չկա։ Փոփոխությունն ուղարկել ենք քաղաքաշինության կոմիտե, որպեսզի որպես նորմ կիրառվի։

–Նախագիծը մշակելիս «անիվը» հետ չե՞ք տվել, ձկնուղիների փոփոխումը նոր կառուցվող ՀԷԿ—երի՞ն միայն կվերաբերի։

–Ոչ, ոչ, գործողներին էլ։ Խոսել ենք ՀԷԿ—երի միության հետ։ Կարծում ենք՝ 1—2 տարում(ձկնուղիների փոփոխումից հետո) հնարավոր կլինի գետերում ձկնային ռեսուրսները կրկինվերականգնել։

–Բնապահպանության բնագավառում մեր խնդիրներն այնքան շատ են, որ երբեմն դժվար էառաջնայինն ու երկրորդականը տարբերել. միմյանց փոխկապված են բոլորը։ Առանձին՝ճյուղային որոշ խնդիրներին անդրադառնալուց առաջ կուզեմ խոսեք ամենաբարձիթողիոլորտից…

–Գիտեք, խնդիրների մասին բոլորն էլ տեղյակ էին, գիտեին, որ ապօրինի անտառհատումներկային, որ Արարատյան ավազանի ձկնաբուծարանները հյուծում են Արարատյան դաշտը, որՀԷԿ—երը ավել ջրառ են անում, գիտեին, այնպես չէր, որ չգիտեին, բարձիթողի վիճակ էր, գաղտնի էր եւ այլն։ Պարզապես, չէին լուծվում կամ պատշաճ չէին լուծվում խնդիրները՝օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ավելի շատ՝ սուբյեկտիվ։ Ամեն տեղխնդիրներ կային, ամեն ոլոտում, խնդիրներից տեղյակ էին, պարզապես, պետք էր սկսելլուծել։ Եվ լուծումը պետք էր սկսել խորքից, ակունքից։ Գուցե տվյալ խնդրի ակունքըվերահսկողական մեխանիզմն է ընդամենը, կամ՝ օրենսդրական բացն է պատճառը եւն։

–Մի մեծ խնդրի՝ Ձեր ասած ակունքն եմ ուզում տեսնել, պատճառը հասկանալ։ Ինչո՞ւ մերքայլերը չենք հաշվում, խնդիր ենք ստեղծում, այդ խնդիրը տեսնում ենք, բայց չենք լուծում, թողնում ենք ավելի խորանա, մեծանա, արտակարգ վիճակ ստեղծվի, հետո մտածում ենք՝ ինչանել։ Ժամանակին երբ ասացի, որ Արարատյան դաշտում այսքան ձկնաբուծարաններիջրօգտագործման թույլտվություն տալը բերելու է նրան, որ Արարատյան դաշտը մի մեծ հոգս էդառնալու մեզ համար, ինձ մեղադրեցին թեմային չտիրապետելու մեջ։ Բայց, ցավոք, իրավացիէի, եղավ այն, ինչ գիտենք։

–Հարցնում եք՝ ինչո՞ւ, ինչո՞ւ չհաշվեցին քայլերը, ինչու՞ թողեցին խնդիրը խորանա։ Կարճկպատասխանեմ՝ պատճառը շահն է։ Շա՛—հը։ Որովհետեւ անձնական շահը գերադասել ենպետական շահից։ Դեռ 1984 թ. կար հաստատված Արարատյան դաշտից ջրառի ընդունելիծավալը. դա 34 խմ/վ—ն էր։ Ձկնաբուծարանները, ակնհայտ էր, որ գերազանցեցին այդծավալը։ Եվ արդեն մի քանի տարի հետո ակնհայտ էր, որ Արարատյան ջրավազանիհորիզոնների նվազեցումը սկսվեց։ Միշտ եմ ասել, որ այդ որոշումը սխալ էր՝ ավել ջրառիրականացնելը։ Սա այն դեպքերից էր, որ ուղղակիորեն ցույց է տալիս, որբնապահպանական բաղադրիչը հաշվի չառնելը հետագայում բերում է շատ ավելի մեծտնտեսական եւ սոցիալական խնդիրների։ Ընդամենը մի ոլորտի՝ ձկնաբուծությաննարտոնություն տալով խնդիրներ ունեցանք բազում՝ ոռոգման, քաղաքաշինական, հողային… Մենք վերջին 1.5 տարում որեւէ ձկնաբուծարանի նոր թույլտվություն չենք տվել։ Միայն մեկին՝գիտահետազոտական մի ընկերության, որ նոր մոտեցում է տալիս… Կարծում ենք՝ այնմիջոցառումները, որ հիմա իրագործում ենք (սահմանափակելով ջրի ծավալը, իրավականակտերի մշակում, այլ գործիքներ եւս), արդյունք կունենան։ Եթե մեր այս քայլերի արդյունքումջրօգտագործման ծավալը կնվազի այնքան, որ կկարողանանք նոր ջրօգտագործմանթույլտվություն տալ, ապա ջուրը պարտադիր պետք է, իբրեւ երկրորդական օգտագործում, ուղարկվի ոռոգման։

–Հիմա ի՞նչ վիճակ է Արարատյան ջրավազանային տարածքում։ Ձեր մատնանշած քայլերիարդյունքը կա՞։

–Այո, այս պահերին կայունացում ունենք, որոշ տեղերում՝ նույնիսկ ավելացում։ Արդյունք տվելեն քայլերը, բայց հաշվի առնելով վնասները, դեռ բավարար վիճակ չէ. ինքնաշատրվանողտարածքը, որ 30 հազար հեկտար էր, հիմա 10 հազար է։ Երեք անգամ նվազել է։ Հիմա նորթույլտվություն չենք տալիս, որովհետեւ դեռ պետք է ծավալները վերականգնվեն։

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան 

Շարունակելի 
 
Այս թեմայով
am