«Չեն էլ հասկանում, որ իրենց քայլով օգնում են չկողմնորոշվածներին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարոյական ինչպիսի անկում պետք է ունենան մարդիկ, որոնք Մարտի-1 տարելիցի նախօրեին երաշխավորեն որ դատարանը փոխի սպանդի կազմակերպչի խափանման միջոցը:
Ահա նրանք՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան:
Այս վարկաբեկված, անդեմ գոյություններն այսօր ժողովրդին կոչ են անում բոյկոտել Հանրաքվեն՝ նպատակ ունենալով Քոչարյանի դեմքով վերադառնալ իշխանության:
Այնքան են խրվել քոչարյանական տիղմի մեջ, որ չեն էլ հասկանում, որ իրենց այս քայլով օգնում են չկողմնորոշվածներին գնալ հանրաքվեի ու ասել ԱՅՈ: Ուրեմն՝ ԱՅՈ՛»:

Այս թեմայով
am