«Էդ մարդիկ սոցիալական խնդիր չունեն լուծելու». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավարար չափով ուրախացաք ու հումորներ արեցիք դատարանի մոտ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի հավաքված մարդկանց վերաբերյալ: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ տարբերություն շատերիդ, էդ մարդկանց մեծ մասը սոցիալական խնդիր չունի լուծելու: Շատ փափուկ ու կոմֆորտ կյանք ապահովել են ոչ միայն իրենց, այլ նաև հաջորդող մի քանի սերունդների համար: Ու դա արել են ոչ թե ինչ-որ բացառիկ ինտելեկտի ու ստեղծական մտքի շնորհիվ, այլ ունեցել են կենցաղային խելք՝ հետագայում չդատվելու համար: Իսկ մեր ներկայիս իրավական համակարգը ոչ միայն ի զորու չէ նրանց պատասխանատվության ենթարկել, այլ շատերը շարունակում են մնալ փոխկապակցված, ինչու ոչ, ունենալով նաև սոցիալական նեղ հետաքրքրություններ: Իսկ իրավական համակարգ ասելով նկատի ունեմ դատարաններից սկսած ՊԵԿ-ով վերջացրած:

Մի անկեղծ բան էլ ասեմ: Հումորներ անողների զգալի հատվածը (էդ թվում ես), շարունակում է հետույքահան լինել օրվա հացի համար ու անարդար վարձատրվել: Իսկ գիտեք ինչո՞ւ: Կարդացեք մի քիչ վերև:
Ներեցեք անկեղծության համար: Գիտեմ, որ մեր օրերում, մի քիչ լուրջ ու իրական ստատուսները պոպուլյար չեն»:

Այս թեմայով
am