Իմ եղբայրն ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, ես հաստատում եմ իր խոսքերը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 25-ին մեկնել է Բաքու մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին:

Ալիեւը եւ Էրդողանը հանդիպում են ունեցել լրատվամիջոցների հետ, որի ժամանակ անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի նախագահը, այս անգամ եւս իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արդբեջանին՝ հակամարտության կարգավորման եւ Բաքվի դիրքորոշման հարցում:

«Թող բարձրյալը հանգստություն տա ղարաբաղյան հակամարտության  գոտում զոհված մեր արդբեջանցի եղբայրների հոգիներին»,- թեման նման խոսքերով է սկսել Էրդողանը եւ շարունակել,- «Ալիեւն իմ եղբայրն է, իմ եղբայրն ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, հենց Ադրբեջան է Ղարաբաղը, ես հաստատում եմ իր խոսքերը»:

Այս թեմայով
am