Իշխանությունները շռայլ պարգևատրում են հանուն իրենց քաղաքացիներին հայհոյող դերասանին

Դերասան Սոս Ջանիբեկյանը վերջին մի քանի ամիսներին սոցիալական ցանցերում ամենաակտիվ կերպով պաշտպանում է իշխող ուժին։ Ջանիբեկյանն այնքան կուրորեն է պաշտպանում իշխանություններին, որ անգամ չի խորշում սեռական բնույթի հայհոյանքներ գրել իշխանությանը քննադատողների հասցեին։

Շատերի համար անհասկանալի էր Ջանիբեկյանի այս կեցվածքը։ Ի վերջո նա նախկինների օրոք աշխատել է հենց իշխանական հեռուստաընկերություններում և դժվար է հիշել անգամ մեկ դեպք, երբ դերասանը դժգոհած լինի նախկինների քայլերից։

Ջանիբեկյանն  իրականում անձնական մոտիվացիա ունի։ Նա հիմա առավել մոտ է իշխանություններին։ Նախկինների համար նա նշանակալի դեր չէր կատարում և իշխանության առաջին դեմքերի հետ ընկերություն չէր անում, իսկ հիմա իրավիճակ է փոխվել ու նա հայտնվել է իշխանության սիրելի գործիչների առաջին շարքերում։

Իշխանություններն էլ առանց պարգևատրման չեն թողնում Սոս Ջանիբեկյանի անձնազոհ նվիրումը։ Իրենց միջոցառումները վարելու են հրավիրում հենց նրան։ Փետրվարի 25-ին էլ Ջանիբեկյանը վարում էր ՔՊ-ի դրամահավաք երեկոն։

politik.am

Այս թեմայով
am