Այսօր փող չունեի, մայրս իր թոշակից 15000 դրամ տվեց, որ փոխանցեմ «Այո»-ի դրամահավաքին. Հովհաննես Ազոյան (տեսանյութ)

Սահմանադրական հանրաքվեում աջակցում եմ իշխող ուժին, որովհետև կարծում եմ, որ սա ժողովրդի իշխանության հաստատման վերջին ակորդն է և հայ հանրությունն անպայման պետք է մասնակցի այս ընտրություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը։

Tert.am-ի դիտարկմանը, թե հիասթափություն էր հայտնել որոշ ժամանակ առաջ, Ազոյանն ասաց, որ հիասթափություն չի հայտնում, պարզապես ունենում է պահանաջատիրական դրսևորումներ. «Շարունակելու եմ պահանջատեր լիներ»:

Հարցին, թե իշխանությունը բավարարո՞ւմ է իր պահանջատիրությունը, Հովհաննես Ազոյանն ասաց՝ ընդհանուր առմամբ այո։

Tert.am-ի հարցին, թե պետական ոլորտում աշխատանքի հրավեր ստացե՞լ է, թե ոչ, որովհետև երբ քննադատում էր, ասում էին, որ դա է հիմնական պատճառը, Ազոյանն ասաց, որ դա պրիմիտիվ դատողություն է, ինքը ՀՀ քաղաքացի է և ուզում է, որ իրեն հարմար լինի ապրել Հայաստանում։

Հարցին, թե հանրաքվեի երգը լսե՞լ է, և դուր եկե՞լ է իրեն, Ազոյանն ասաց, որ լսել է, վատ երգ չէ։

Հարցին, թե դրամահավաքին գումար նվիրաբերե՞լ է, Ազոյանն ասաց. «Նվիրաբերել եմ գումար, ավելին ասեմ՝ այսօր այնպես ստացվեց, որ գումար չունեի, լինում են այդպիսի օրեր, մայրս իր թոշակից տրամադրեց, ասաց' փոխանցիր խնդրեմ, և ես փոխանցեցի 15000 դրամ»:

Այս թեմայով
am