Dubai Duty Free tennis championships 2020. հայտնի են խաղային երկրորդ օրվա արդյունքները

Դուբայում մեկնարկել է Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Այսօր կայացել են խաղային երկրորդ օրվա հանդիպումները և ավարտվել է 1/16 եզրափակիչ փուլը:

Ֆրանսիացի Բենուա Պերը 3 սեթում՝ 2:6, 7:5, 7:6 հաշվով առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ: 2 ժամ 36 րոպե տևած պայքարում Չիլիչը խլեց մրցակցի 5 գեյմ՝ զիջելով սեփական 4-ը:

Դենիս Նովակը 2 սեթում՝ 6:4, 6:3 հաշվով հաղթեց հնդիկ Պրաջնեշ Գունեսվարանին: Նովակը խլեց մրցակցի մատուցման 4 գեյմ՝ զիջելով սեփական 2-ը:

Ճապոնացի Յասուտակա Ուչիյաման 3 սեթում՝ 3:6, 6:1, 6:2 հաշվով հաղթեց Թայվանի ներկայացուցիչ Յեն-Սուն Լուին:

Սերբ Ֆիլիպ Կրայինովիչը 3 սեթում՝ 4:6, 6:3, 6:3 հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոաու Սոուսային:

Ալեքսանդր Բուբլիկը 2 սեթում՝ 6:2, 7:5 հաշվով առավելության հասավ Էբեր Հուրկաչի նկատմամբ:

Բրիտանացի Դանիել Էվանսը հաղթեց 3 սեթում՝ 3:6, 6:4, 7:5 իտալացի Ֆաբիո Ֆոնինիին:

Պիեր Հեբերը 2 սեթում՝ 7:5, 6:2 հաշվով հաղթեց Յոշիհիտո Նիշիոկային:

Բասիլաշվիլին 3 սեթում՝ 5:7, 7:6, 6:3 հաշվով պարտության մատնես Բերանկիսին:

Հույն Ստեֆանոս Ցիցիպասը 2 սեթում՝ 7:6, 6:1 հաշվով պարտության մատնեց Կարենո Բուստային:

Գերմանացի Շտրուֆը 2 սեթում՝ 7:6, 7:5 հաշվով հաղթեց իսպանացի Բաուտիստա Ագուտին:

  

Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am