Արա Բաբլոյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

«Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, որովհետև նման արարք չի կարող իրեն թույլ տալ. շատ լավ ճանաչում եմ նրան: Եթե կա թերություն նման մրցույթում, պետք է պատասխանատու լինեն մրցույթ անցկացնողները: Սերժ Սարգսյանի մեղադրանքը շինծու է»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

Արդեն հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրի դիմաց Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն երրորդ նախագահի։

Այս թեմայով
am