Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց երկու մրցանակ` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» մրցանակը և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ» մրցանակը: «Կովկասում և Կենտրոնական Ասիայում լավագույն թողարկող բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

IMG_6754

Մրցանակները վկայում են առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի հաջողության մասին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ թողարկված վարկային նամակների ներքո Ամերիաբանկը ներգրավել է կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորում, որն ուղղվել է գյուղատնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերությունների կողմից գերժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը:

IMG_6790

Մրցանակներն Ամերիաբանկին Երևանում շնորհեց IFC-ի` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջորջինա Բեյքերը, որը նշեց. «IFC-ն շատ է կարևորում առևտրի ֆինանսավորումը որպես մի ոլորտ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության և զարգացման համար: Հայաստանում մեր վաղեմի գործընկեր Ամերիաբանկը մեր աջակցությամբ ֆինանսավորում է ջերմոցային տնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերություններին, նրանց աջակցում էներգախնայող սարքավորումների ձեռքբերման հարցում` նպաստելով տնտեսական աճին և ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս երկու մրցանակներն իրավամբ վկայում են Ամերիաբանկի մեծ հաջողության մասին, որին բանկը հասել է` համագործակցելով IFC-ի հետ»:  

IMG_6785

«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով լավագույն գործընկեր-բանկ» մրցանակն IFC-ն այս տարի շնորհում է առաջին անգամ: Մրցանակի նպատակն է խրախուսել Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի` միջնաժամկետ (մինչև 5 տարով) գործարքների գծով պարտավորությունները երաշխավորող հատվածի լավագույն և ամենաակտիվ գործընկերներին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի միջնաժամկետ հատվածի շահառուներն են կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված սարքավորումներ ձեռք բերող ձեռնարկությունները:

IMG_6737

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում IFC-ի կողմից շնորհված մրցանակները: Մեզ համար մեծ պատիվ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արժանանալ մրցանակի, որը շնորհվում է առաջին անգամ: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք IFC-ի հետ դեռևս 2009թ-ից և դրա շնորհիվ կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը: Ես վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում մեր համատեղ ջանքերը էլ ավելի կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2019թ. բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

IFC-ի Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրը հիմնադրվել է 2005թ-ին և նպատակ ունի` զսպել տնտեսվարող սուբյեկտների առևտրային ռիսկերը պարտավորությունների երաշխավորման միջոցով: Ծրագրին մասնակցում է 285 ֆինանսական հաստատություն: Ծրագրի ընդհանուր արժեքն է 5 մլրդ ԱՄՆ դոլար: 2014թ-ին գործարկված` 500 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ միջնաժամկետ հատվածով` Սարքավորումների ֆինանսավորման համաշխարհային ծրագրով մինչև 5 տարի ժամկետով երաշխավորվում է որոշակի գործընկեր բանկերի և ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը` ուղղված կլիմայի փոփոխությունը կանխելու համար նախատեսված սարքավորումների ձեռքբերմանը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ifc.org:

 

IMG_6924

Ameriabank Receives Two IFC Awards for Achievements in Trade-Finance Sector

Ameriabank CJSC, Armenia’s largest bank, has been named the Best Bank Partner for Equipment Trade in Europe and Central Asia and the Best Issuing Bank in the Caucasus and Central Asia for 2019 by IFC, a member of the World Bank Group. This is the second consecutive time that Ameriabank is receiving the award for Best Issuing Bank in Caucasus and Central Asia.

The two awards reflect Ameriabank’s success inraisingshort and long-term trade finance with IFC-guaranteed letters of credit under IFC’s Global Trade-FinanceProgram (GTFP). These funds arechanneled among others into agriculture, road construction, and to enable businesses to purchase energy-efficient state-of-the-art equipment.

 

Georgina Baker, IFC Vice President for Europe, Central Asia, Latin America, and the Caribbean, presented the awards to Ameriabank in Yerevan. She said, “Trade finance is a key priority for IFC because of the strong impact it can have on fostering economic activity and development. With IFC-supported trade transactions, Ameriabank, our long-term partner in Armenia, has supported imports of modern and energy-efficient equipment for road construction and greenhouses, contributing to economic growth and job creation. These two well-deserved awards recognize Ameriabank’s excellence in furthering our mission in Armenia.”

The award for Best Partner Bank for Equipment Trade in Europe and Central Asia is being presented for the first time this year. It was introduced to recognize the best and most active partners in the recently launched medium-term extension of GTFP, which covers eligible trade transaction tenors of up to five years in support of importof equipment and capital goods with the focus on climate change.

Andrew Mkrtchyan, Chairman of the Board of Directors of Ameriabank, commented, “We highly appreciate the IFC awards. It is a great honor for us to be the first recipient of a newly-established award in Europe and Central Asia. We began cooperation with IFC in trade finance in 2009 and since then have been able to substantially increase trade-finance activities in Armenia. I am sure that our joint efforts will promote development of the Armenian banking sector and the synergy will contribute to economic growth in our country.”

 

Америабанк удостоился 2 наград IFC за вклад в развитие торгового финансирования

 

Крупнейший банк Армении Америабанк удостоился 2 наград члена группы Всемирного банка Международной финансовой корпорации (IFC) в сфере торгового финансирования: «Лучший-банк партнер 2019 в сфере финансирования оборудования в Европе и Центральной Азии» и «Лучший банк-эмитент 2019 Кавказа и Центральной Азии». Америабанк удостаивается награды «Лучший банк-эмитент Кавказа и Центральной Азии» уже во второй раз.

Награды свидетельствуют об успешной деятельности Америабанка в сфере торгового финансирования. В рамках Глобальной программы по финансированию торговли IFC Америабанк привлекает краткосрочное и долгосрочное финансирование с использованием аккредитивов, гарантированных IFC. Средства направляются на финансирование приобретения современного энергосберегающего оборудования в сферах сельского хозяйства и дорожного строительства.

 

Награды Америабанку вручила визе-президент IFC по Европе, Центральной Азии, Латинской Америке и Карибскому региону Джорджина Бейкер в Ереване. Г-жа Бейкер отметила: «IFC придает большое значение торговому финансированию как сектору, имеющему значительный вклад в экономической активности и росте. В рамках сотрудничества с IFC наш давний партнер в Армении Америабанк успешно финансирует приобретение современного энергосберегающего оборудования в сферах сельского хозяйства и дорожного строительства, способствуя экономическому росту и созданию рабочих мест в стране. Обе награды являются доказательством заслуженного вклада Америабанка в развитие торгового финансирования в Армении».

 

Награда «Лучший-банк партнер в сфере финансирования оборудования в Европе и Центральной Азии» присуждается впервые. Она была учреждена для признания заслуг наиболее активных партнеров в рамках среднесрочного сектора Глобальной программы финансирования торговли. Данный сектор содействует проектам по приобретению энергосберегающего оборудования для предотвращения изменения климата, путем гарантирования обязательств сроком до 5 лет.

 

Андрей Мкртчян, председатель Совета директоров Америабанка, отметил. «Мывысокоценимнаграды IFC.Для нас большая честь быть первым получателем награды «Лучший-банк партнер в сфере финансирования оборудования в Европе и Центральной Азии. Мы сотрудничаем с IFC в сфере торгового финансирования с 2009 года и за это время внесли существенный вклад в рост торгового финансирования в Армении. Я уверен, что наши совместные усилия будут и дальше способствовать развитию банковского сектора Армениии экономическому росту страны».

 

Այս թեմայով
am