ՀՔԾ-ն թույլ է տվել մի շարք այլ ու շատ վտանգավոր խախտումներ. Արսեն Բաբայան

«Հիշում եմ, որ մի առիթով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե որեւէ քննիչ, եթե կխախտի օրենքը, ապա անմիջապես կենթարկվի պատասխանատվության։

Մի օր լրագրողը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցրեց, թե ինչու՞ եք սահմանափակել Արսեն Բաբայանի տեսակցությունն անչափահաս երեխաների հետ։ ՀՔԾ գլխավոր քննիչ Խաչատրյանը պատասխանեց՝ թյուրիմացություն է եղել։

Երկար ժամանակ է արդեն, որ սպասում եմ, թե երբ է այդ թյուր իմացության (ի՞նչ է դա, եթե ոչ անգրագիտություն) հետեւանքով իմ իրավունքները կոպտորեն խախտած ՀՔԾ քննիչը ենթարկվելու պատասխանատվության։

Ես ուզում եմ հավատալ ՀՀ վարչապետի խոստումներին, քանի որ այսօր մի շատ կարեւոր խոստում էլ նա տվեց. ես իմ ձեռքերը կկտրեմ, եթե հանրաքվեի ընթացքում մեկ խախտում թույլ տամ։

Ի դեպ, ՀՔԾ-ն թույլ է տվել մի շարք այլ ու շատ վտանգավոր խախտումներ, որոնք արձանագրվել են դատական ակտերով, իսկ մի մասն էլ հայտնի կդառնա իմ վերաբերյալ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում։

Թույլ տվեք հավատալ Ձեզ...»:

 գրում է. Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում

Այս թեմայով
am