Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀԱՐԳԵԼԻ՛ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Տեղեկացվում է նաև՝
Ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներ

Տեղամասային կենտրոնների հասցեներ»։

Այս թեմայով
am