Սարգսյանն այդ պահին պատրաստ չէր խոսել, ասում էր այն, ինչ մտքին գալիս էր. Ալեն Սիմոնյան

Ամեն մի պատգամավոր, ամեն թիմի անդամ, որը  մասնակցում է շտաբի աշխատանքներին ու «այո»-ի քարոզին հրավերի քանակ է ապահովել ու մարդկանց է հրավիրել։ Այս մասին այսօր մինչ դրամահավաքն ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ինքն անձամբ 3-4 հոգու հրավիրել է դրամահավաքին և իր հրավիրյալների մեջ գործարարներ չկա։

Անդրադառնալով այսօր Սերժ Սարգսյանի կողմից Արցախի վերաբերյալ հայտարարությանը, Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ ուղղակի ուրիշ ասելիք չկար, հո չէր խոսելու դիզվառելիքից, անցած տարիներին իր արածներից։ Երբ չգիտես ինչի մասին խոսես, խոսիր Արցախի մասին»։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ նույն հաջողությամբ Սերժ Սարգսյանը կարող էր ասել. «Առավոտյան արևը թող ծագի, երեկոյան թող մայր մտնի»։

Սիմոնյանն ընդգծեց՝ դատավորի հետ խոսելիս պետք է ոտքի կանգնել, ինչը Սերժ Սարգսյանը չի արել. «Ես չգիտեմ ինքն ինչ ակնարկներ էր անում, ինչ էր ասում, բայց կարծում եմ Սարգսյանն այդ պահին պատրաստ չէր խոսել, ասում էր այն, ինչ մտքին գալիս էր։ Քաղաքական ենթատեքստ փնտրել, լուրջ վերլուծություններ անել պետք չէ։ Դատական գործընթացը կշարունակվի, կտեսնենք ինչ լինի»։

Այս թեմայով
am