Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 25-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, բուք։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 25-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս թեմայով
am