Աշխատողներին պետք է անընդհատ «թափ տալ». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է մի մեթոդ, որն օգնում է բարելավել ենթակաների աշխատանքի որակը: Ըստ ՌԴ ղեկավարի՝ ինքը քննադատում է նրանց, որպեսզի «վարչական ճնշման տակ պահի»:

«Ես միշտ պետք է ոչ միայն ձեռքս զարկերակին, այլև ենթականերին լարվածության մեջ պահեմ»,- ասել է Պուտինը ТАСС-ին տված հարցազրույցում՝ խոսելով ազգային նախագծերի իրականացման համար պատասխանատու պաշտոնյաների մասին:

Ըստ նրա՝ բարձրորակ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ ենթականերին անընդհատ «թափ տան», որպեսզի «մարդիկ զգան իրենց պատասխանատվությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Այս թեմայով
am