Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը մոտ 99%-ով նվազել է

Իրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաև ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որևէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։

Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- հայտնել են տեսչական մարմնից:

Այս թեմայով
am