Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել

Չինաստանի Տյանցզինի համալսարանի փորձագետները նոր պատվաստանյութ են մշակել, որը կպայքարի նոր տիպի կորոնավիրուսի դեմ, գրում է չինական PinPay հրատարակչությունը: Փորձագետները ցանկանում են այն հնարավորինս արագ ստանալ՝ մինչ կլինիկական փորձարկումներ անցնելը:

Պատվաստանյութի ազդեցությունը կախված է բնական իմունիտետի վրա ներգործությունից: Շնորհիվ նոր պատվաստանյութի՝ մարդու օրգանիզմում պետք է ձևավորվի հակածին, որը կազդի կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների վրա: Սփայք-սպիտակուցների շնորհիվ կորոնավիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմ և արագ զարգանում:

Իսկ նոր պատվաստանյութը կակտիվացնի մարդու իմունային համակարգը, այդ թվում՝ լորձաթաղանթի: Հայտնի է, որ պատվաստանյութը կունենա հաբերի տեսք:

Այս թեմայով
am