Հարցվածները Փաշինյանի շրջապատում անվստահելի են համարում Ալեն Սիմոնյանին և Սուրեն Պապիկյանին

MAMUL.am-ը հարցում է անցկացրել՝ Ն․ Փաշինյանի շրջապատից ո՞ւմ եք համարում ամենաանվստահելին:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 3500 օգտատեր, որոնց մեծ մասը՝ 26%-ը, ամենաանվստահելին համարում է Սուրեն Պապիկյանին, 21%-ը՝ Ալեն Սիմոնյանին:

Անվստահելիների երրորդ հորիզոնականում Արարատ Միրզոյանն է՝ 16%-ով, չորրորդում՝ Տիգրան Ավինյանը՝ 14-%ով, հինգերորդում՝ Արայիկ Հարությունյանը՝ 10%-ով:

Լիլիթ Մակունցին անվստահելի է համարում օգտատերերի 5, Լենա Նազարյանին՝ 8%-ը:

Այս թեմայով
am