Վարչապետ. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3 տոկոսով

2019 թվականին մշակող արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1 տոկոս կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3 տոկոսով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5 տոկոսով», - գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

Նրա ներկայացմամբ՝ զբոսաշրջությունը ևս աճել է 14.7 տոկոսով: «Եվ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2 տոկոսով», - նշել է Փաշինյանը:

 

Այս թեմայով
am