Հայտնի է՝ որքան կպահանջի Լիոնը իր հարձակվողի համար

«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի ծառայություններով:

Ըստ Mirror-ի, ֆրանսիական ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 23-ամյա ֆրանսիացուն 83 միլիոն ֆունտով (99 միլիոն եվրո):

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Դեմբելեն կցանկանար կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մրցաշրջանում հարձակվողը խփել է 20 գոլ և 7 գոլային փոխանցում կատարել «Լիոնի» կազմում անցկացրած 38 խաղերում՝ բոլոր մրցաշարերում:   

Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am