Նապոլին վտանգավոր մրցակից է. Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղի մասին, հաղորդում է Sport.es-ը:

«Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Այս թիմը հաղթել է «Յուվենտուսին» և «Լիվերպուլին» և չի վախենում ոչ մեկից:

Մենք պետք է դրական արդյունքի հասնենք նրանց դաշտում: Կփորձենք հաղթահարել «Նապոլիի» արգելքը, ապա կմտածենք մյուս խաղերի մասին»,- ասել է Պիկեն:

Հիշեցնենք, որ «Նապոլի»- «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ 24:00-ին:

  

Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am