Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են բոլոր այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BFMTV-ին:

Ֆրանսիայում, ԱՀԿ-ի տվյալներով, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ մահացել էր:

«Ֆրանսիայի տարածքում այլևս կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: Վարակն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը գտնվում էր Լիոնի հիվանդանոցում, ապաքինվել է և դուրս գրվել: Նա այլևս վարակի տարածման առումով վտանգ չի ներկայացնում, ուստի վերադարձել է տուն»,- ասել է Վերանը:

Այս թեմայով
am