Կորոնավիրուսի վտանգի պատճառով Նեապոլում չափել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ջերմությունը

Փետրվարի 25-ին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցի «Նապոլիի» հետ: Այսօր կատալոնական ակումբը ժամանել է Նեապոլ: Վայրէջք կատարելուց հետո հենց ինքնաթիռի մեջ չափել են «Բարսելոնայի» պատվիրակության անդամների ջերմությունը:

ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նեապոլում կորոնավիրուսի կասկածանքով երկու դեպք է գրանցվել:

Նշենք, որ Իտալիայում այդ վիրուսից 5 մարդ է մահացել։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է մինչև մարտի 1-ը հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:

Այս թեմայով
am