Կչեղարկվի՞ արդյոք Օլիմպիադա-2020-ը կորոնավիրուսի պատճառով. ՄՕԿ-ի հայտարարությունը

Տոկիոյում նախատեսված օլիմպիական խաղերը չեն չեղարկվի կորոնավիրուսի պատճառով, այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Օլիմպիադա-2020-ի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի, իսկ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներն օլիմպիական խաղերին նախապատրաստվելու կարևոր բաղադրիչն են:

ՄՕԿ-ն վստահեցնում է, որ մշտական կապ է պահպանում ԱՀԿ հետ, որը ևս ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում օլիմպիական խաղերի չեղարկման համար:

Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կտևեն մինչև օգոստոսի 9-ը: Մարտի 12-ին Հունաստանում կմեկնարկի օլիմպիական կրակի փոխանցումավազքը:

Այս թեմայով
am