Ֆրանսիայում տուրիստական հոսքը կրճատվել է  1/3-ով․ պատճառը կորոնավիրուսն է

Ֆրանսիայում տուրիստական հոսքը նվազել է 30-40 տոկոսով։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆիննախ Բրյունո Լը Մերը՝ Էր-Ռիյադում, որտեղ ընթանում է «Մեծ Քսանյակի» ֆիննախների համաժողովը։

Այս մասին հայտնում է News.ru-ն։ Նախարարը ասել է, որ դա լրջորեն հարվածում է ֆրանսիական տնտեսությանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի 13-րդ շրջանի ոստիկանատունը շրջափակվել էր, քանի որ այնտեղ գտնվող չինացի տուրիստն իրեն վատ էր զգացել՝ գողության մասին հանցագործության մասին հաղորդում տալու ժամանակ։

Դեպքի վայր էին ժամանել բժշկական խմբերը՝ պարզելու համար, թե արդյոք տուրիստի մոտ կա կորոնավիրուս։

Այս թեմայով
am