«Բարսելոնան» անվճար կարող է իրեն վերցնել  «Վալենսիայի» պաշտպանին

«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Վալենսիայի» խաղացող Ուգո Գիլյամոնի հետ։ Մարզիկի պայմանագրի ժամկետը արդեն ավարտվում է, եւ հնարավոր է, որ նա կատալոնական ակումբին միանա որպես ազատ գործակալ։

Ըստ իսպանական սպորտային մամուլի հրապարակումների, ներկայումս կողմերը որոշում են անհատական համաձայնագիր կնքելու հետ կապված մանրամասները։ Քսանամյա Գիլյամոնը այս սեզոնի ընթացքում Իսպանիայի առաջնությանը միայն մեկ անգամ է դաշտ դուրս եկել։

 

Այս թեմայով
am