Հայրապետյանն ազատվել է պաշտոնից, բայց կշարունակի վարել «թիվ 1 բորտը».Հրապարակ

Հրապարակը գրում է.Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է թիվ 1 բորտի հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը։ Քաղաքավիացիայի կոմիտեից խոստացան պաշտոնապես տեղեկություն հաղորդել այդ մաիսն, սակայն մինչ այս պահը դեռ որևէ պատասխան չենք ստացել, մեր զանգերին էլ, չգիտես ինչու, այլևս չեն պատասանում։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Հայրապետյանը, իրականում, իր դիմումի համաձայն դադարել է զբաղեցնել Թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնը, սակայն շարունակում է ղեկավարել երկրի թիվ մեկ բորտը։

Մանրամասները՝ Hraparak.am-ում 

 

Այս թեմայով
am