«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

«33 տարի շարունակ, ես ամեն օր նայում եմ հայելուն և հարցնում ինձ՝ «եթե այսօր իմ վերջին օրը լիներ, կուզեի՞ անել այն, ինչը պատրաստվում եմ այսօր անել»: Եվ եթե մի քանի օր անընդմեջ պատասխանը «ոչ» է լինում, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է»:

Սթիվ Ջոբս

Այսօր ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է (1955-2011թթ.)։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը:

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

 

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։

Ջոբսի և նրա բոլոր նախագծերի հաջողության գաղտնիքը հիմնված է նրա համառության, անգերազանցելի ու յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու մեծ ցանկության և վախի բացակայության վրա: Ջոբսը իդեալական չի եղել, նա սխալներ է գործել, անգամ կոպիտ սխալներ, բայց անկումները երբեք նրա համար խոչընդոտ չեն դարձել և ծնկի չեն բերել նրան:

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

 

2003 թվականի աշնանը Սթիվ Ջոբսի մոտ ենթաստամոքսային գեղձի ուռուցք հայտնաբերվեց: 2009 թվականին Ջոբսը ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թվականի հունվարի 17-ին առողջական խնդիրների պատճառով նա հերթական արձակուրդը վերցրեց, իսկ օգոստոսին հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին:

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

«Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար». այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

 

Սթիվ Ջոբսի մտքերից

* Համակարգիչը ամենազարմանալի գործիքն է, որին ես երբևէ առնչվել եմ։ Այն մեր գիտակցության համար հեծանիվ է։

* Ինձ համար կարևոր չէ լինել ամենահարուստ մարդը գերեզմանատանը։ Պառկել քնելու և մտածել, որ այսօր դու իրական հրաշք ես գործել․ ահա, թե ինչն է ինձ համար կարևոր։

* Իմ գլխավոր մանտրաներից մեկն ուշադրությունն է և պարզությունը: Պարզը կարող է լինել բարդերից ամենաբարդը: Հարկ է լինում ջանասիրաբար աշխատել մտածողության մաքրության վրա, որպեսզի հասնել պարզության:

* Ես կարծում եմ, որ եթե ձեզ մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, դուք պետք է էլի ինչ-որ գեղեցիկ բան անեք, չմնաք մի բանի վրա չափազանց երկար: Պետք է պարզապես հասկանալ ինչն է հետո:

* Պետք է ավելի կարևոր մի բան լինի՝ գուցե հարաբերությունները, գուցե արվեստը, գուցե երիտասարդության երազանքները ... երբ անդադար հարստության ես ձգտում, վեր ես ածվում խամաճիկի, ինչը նաև ինձ հետ կատարվեց:

* Ես հասել եմ հաջողության գագաթնակետին գործնական աշխարհում: Ուրիշների աչքերում իմ կյանքը հաջողության մարմնավորում է: Սակայն աշխատանքից բացի ես շատ քիչ ուրախություն ունեմ: Ի վերջո հարստությունն ընդամենը կյանքի իրողություն է, որին ես սովորել եմ:

* Այս պահին, երբ հիվանդ եմ ու գամված անկողնուն, ես հետ եմ նայում իմ կյանքին ու հասկանում եմ, որ ամբողջ փառքն ու հարստությունը, որով ես այդքան հպարտանում էի, իմաստազրկվել են մոտալուտ մահվանից առաջ:

* Միշտ հիշել այն մասին, որ մի օր մահանալու եմ: Այս միտքն ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնելիս, քանի որ մնացած ամեն ինչը՝ այլ մարդկանց սպասումները, գոռոզությունը, վախը սխալվելու և անհաջողության հանդեպ, այս ամենը նահանջում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է:

* Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար: Եվ ամենակարևորը, խիզախություն ունեցեք սեփական սրտին և մտքին հետևելու համար: Նրանք գիտեն, թե դուք ինչ պիտի անեք: Մնացած ամեն ինչը երկրորդական է:

Այս թեմայով
am