Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ իր ավագ որդին՝ Տիագոն, միակն է իր երեք երեխաներից, որը հետաքրքրվում է ֆուտբոլով:

Ինչպես ներկայացնում է korrespondent.net-ը, արգենտինացին նշել է, թե ովքեր են Տյագոյի սիրելի ֆուտբոլիստները: Նրանց թվում է Մեսսիի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն:

«Տիագոն միակն է, որը ֆուտբոլ է սիրում, սակայն դա անում է երեքի փոխարեն: Մատեոն նույնպես շատ բան հասկանում է: Նրանք այցելում են մարզումների, որպեսզի մոտ լինեն ինձ: Տիագոն մշտապես հարցեր է տալիս ֆուտբոլի մասին և հետևում է ամեն ինչին»,- ասել է 32-ամյա մարզիկը:

Մեսսին հավելել է, որ Տիագոյի սիրելի խաղացողների շարքն իրենից բացի ևս մի քանի ֆուտբոլիստ են համալրում: «Նա շատ է խոսում Լուիս Սուարեսի մասին, որի հետ հիանալի հարաբերություններ ունենք, Գրիզմանի մասին, Արտուրո Վիդալի մասին՝ նրա սանրվածքի պատճառով վերջինիս՝ ակումբ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից: Այլ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից ևս խոսում է, օրինակ՝ Մգապեի, Կրիշտիանուի և Նեյմարի մասին»,- հավելել է ոսկե գնդակի վեցակի դափնեկիրը

 

 

Այս թեմայով
am