Ինչ կարգադրություն են տվել հրամանատարներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բանակում զինվորների մահվան դեպքերով ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ և բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:  

Ինչպես հայտնի է, բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: Այս դեպքերի պատճառով ՊՆ-ից ազատման դիմումներ են գրել ՊՆ ՌՈ վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը բանակում առկա իրավիճակի մասով զրուցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի հետ:

Մասնավորապես, փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան էր եղել սպա Հայկ Ասրյանը, և «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ սպան մինչև դիրքեր բարձրանալը տևական ժամանակ գնացել է հոգեբանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից հետաքրքրվեց՝ իրեն մեղավոր չի զգում արդյոք, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ զինվորին ուղարկում են ծառայության: «Որ ինքը ստացել է հոգեբուժարանում համապատասխան բուժումը, այն ավարտելուց հետո չի նախատեսում մարտական հերթապահությունից ազատել»,- նշեց Օհանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

Այս թեմայով
am