Վանեցյանի կոռուպցիոներ քեռին՝ ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ. Ով է նպաստում նրա կարիերայի աճին

«ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քեռին հայտնի զարգացումներից հետո ոչ միայն շարունակում է աշխատել ՊԵԿ-ում, այլև օրերս ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դարձել է միավորված բաժնի պետ։ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, ավելի վաղ զբաղեցնում էր Արարատյան մաքսատան բաժնի պետի պաշտոնը։ Ազարյանը նախկինում էլ է աշխատել հարկային ու մաքսային համակարգում, երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, եղել է Արաբկիրի հարկայինում և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, որոնք միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում: Մասնավորապես, նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, իսկ հեղափոխությունից հետո՝ նաև քրոջ որդին։ Իսկ թե Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ով է նպաստում Ազարյանի կարիերայի աճին և ինչու, հասկանալի չէ»։  
 

 «Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am