Արամ Սարգսյանը՝ Իրանում ընտրությունների մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտդություններ են։ Իշխանությունների վստահությունը չունեցող թեկնածուներին Սահմանադրության պահապան խորհուրդը թույլ չի տվել գրանցել, որի հետևանքով կամ ընտրությունը ձևական է ու ճնշվելու են հետընտրական տարերային բողոքի ալիքները, կամ՝ հանրային լուրջ ճնշմամբ, մեր լավ հարևան Իրանը կդառնա Իրանի Հանրապետություն։ Ես բնականաբար երկրորդի կողմնակիցն եմ, որովհետև ժողովրդավարացող ու առանց պատժամիջոցների Իրանը իրական ճանապարհ, լուրջ տնտեսական թռիչք և քաղաքական ազդեցության բարձրացում կապահովի Հայաստանի Հանրապետությանը»։

Այս թեմայով
am