Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» կռիվ է գցել

«Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում երկ­րորդ ըն­թերց­մամբ ըն­դուն­ված ծխե­լու մա­սին օ­րեն­քը բա­վա­կան բուռն քն­նար­կում­նե­րի, ան­գամ վե­ճե­րի պատ­ճառ է դար­ձել հենց իշ­խող խմ­բակ­ցու­թյան ներ­սում: Պատ­գա­մա­վոր­նե­րի մի մասն ընդ­գծ­ված բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք է ու­նե­ցել նա­խագ­ծի առն­չու­թյամբ: Ոչ միայն ներ­քին խո­սակ­ցու­թյուն­նե­րում, այլև հենց նա­խագ­ծի քն­նարկ­ման ու քվեար­կու­թյան ժա­մա­նակ մի քա­նի պատ­գա­մա­վոր­ներ բա­վա­կան կոշտ ար­տա­հայտ­վե­ցին՝ այն հա­մա­րե­լով խո­ցե­լի ու թե­րի մշակ­ված:

«Նա­խա­գի­ծը ոչ թե ծխող­նե­րի դեմ պետք է լի­նի, այլ ծխե­լու: Այն­պի­սի օ­րենք են գրել, որ մարդ միայն սե­փա­կան տա­նը կա­րո­ղա­նա ծխել, այն էլ՝ ա­ռայժմ: Դա էլ բա­վա­րար չէ, ա­սում են, թե պետք է ար­գե­լել բո­լոր այն սնն­դա­տե­սակ­նե­րը, որ ծխա­խոտ են հի­շեց­նում, օ­րի­նակ, ա­ղի ձո­ղիկ­ներն ու շո­կո­լա­դե գլա­նակ­նե­րը: Դա աբ­սուրդ է, ո­րով­հետև իմ ե­րե­խա­նե­րը, օ­րի­նակ, ա­ղի ձո­ղիկ­ներ շատ են սի­րում, ինչ­պե՞ս կա­րե­լի է դա ար­գե­լել»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am