Ադրբեջանում հերթական հակահայկական վանդալիզմն է տեղի ունեցել․ ոչնչացվել են հայկական ապրանքներ

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները ոչնչացրել են 324 տուփ հուշանվեր, 40 տուփ ծխախոտ եւ 18 լիտր տարբեր հայկական ծագման խմիչքներ։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը։ Ոչնչացված ապրանքների մեջ եղել են նաեւ Հայաստանի մասին գրքեր։ Ադրբեջանցի մաքսայինների գործողությունները լուսաբանել են տեղի ԶԼՄ-ները։ Ուշագրավ է, որ հայկական ապրանքները ոչնչացվել են Սումգայիթում, ճիշտ այն վայրում, որտեղ 1988-ին տեղի են ունեցել հայերի կոտորածները։

 

Այս թեմայով
am