Ստեփանակերտում կազմակերպվել է տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 32-ամյակին

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 32-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը հայրենասիրական երգերով և ազգագրական պարերով հանդես են եկել Ստեփանակերտի մշակութային կենտրոնների սաները, անհատ կատարողներ և երգչախմբեր:

Մեզ հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ 1988 թվականի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ այսօր ունենք երկու անկախ պետություն։

Նրա խոսքով՝ 1988 թ-ը հայ ժողովրդի համար դարձավ ազգային-ազատագրական պայքարի էթնիկ ինքնագիտակցության և հայ ինքնության վերածննդի ժամանակաշրջան։

«Մենք մշտապես պետք է ապահովենք մեր երկրի անկախությունն ու ազատությունը։ Յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա մեր հայրենիքի շենացման գործում։ Պետք է լինենք միակամ ու համախմբված, որպեսզի կարողանանք հաղթահարել ցանկացած խոչընդոտ»,- նշել է նախարարը։

Տոնական երեկոյին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլայնը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ նախկին վարչապետ, պաշտոնատար այլ անձինք:

Այս թեմայով
am