Մակրոնն արգելում է թուրք և ալժիրցի իմամների մուտքը Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատել է ծայրահեղ իսլամի քարոզչությունը: Այս մասին տեղեկացնում է france24.com կայքը:

Մակրոնը նշել է, որ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, իսկ դրանք Ֆրանսիայի համար կարևոր նշանակություն ունեն: Ֆրանսիայի նախագահը հստակեցրել է, որ ինքը չի թիրախավորում կրոնը, այլ խոսում է ծայրահեղական գաղափարների մասին:

«Մեր թշնամին անջատողական գաղափարներն են և օրինազանցությունը: Անթույլատրելի է խզել կապը Ֆրանսիայի Հանրապետության հետ` ելնելով կրոնից: Դրա դեմ պետք է պայքարել»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Ծայրահեղական գաղափարների դեմ գործնական քայլերի մասին խոսելիս Մակրոնը նշել է, որ այսուհետ կարգելվի թուրք և ալժիրցի իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա: Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա ընթացքում քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում:

Այս թեմայով
am