Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մարտի 31-ին կդադարեն կատարել թագավորական պարտականությունները

Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, մարտի 31-ից կդադարեն կատարել թագավորական պարտականությունները, հայտնում է Daily Mail -ը՝ վկայակոչելով նրանց պաշտոնական ներկայացուցչին:

Հրատարակության տեղեկատվության համաձայն Սասեքսի դուքսերը Բուքինգհեմյան պալատում գրասենյակը կփակեն ընթացիկ տարվա ապրիլի 1-ին: Սպասվում է, որ ամուսինները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար կլինեն Մեծ Բրիտանիայում։

Մարտի 5-ին ամուսինները կայցելեն բարեգործական հիմնադրամ, իսկ հաջորդ օրը Սասեքսի դուքսը Սիլվերսթոունում կհանդիպի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ: Մարտի 7-ին նրանք կայցելեն Mountbatten Festival of Music երաժշտական փառատոն, իսկ մարտի 8-ին Մարքլը կնշի կանանց միջազգային օրը: Մարտի 9-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կմիանան Եղիսաբեթ II թագուհուն եւ թագավորական ընտանիքին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում համագործակցության օրը նշելու համար:

Картинки по запросу "getty images harry meghan"

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել իրենց լիազորություններից հունվարի սկզբին եւ ապրել երկու երկրում՝ Բրիտանիայում եւ ԱՄՆ–ում: Եղիսաբեթ 2-րդ թագուհին ոչ անմիջապես, բայց աջակցել է որոշումը։

Այս թեմայով
am