Նաիրի Սարգսյանը ո՞վ ա, որ հեռախոս չի վերցնում, ի՞նչ ա արել, շիշ ա բռնել եղբոր հետ միասին. զոհված զինվորի մայրը՝ Ալեն Սիմոնյանին

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների ծնողները։ Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 

Սիմոնյանի հետ զրույցում զոհված զինծառայողներից մեկի հայրը ևս բարձր ձայնով էր խոսում, ինչին Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Հլը իրանք կանայք են, հասկացա, ցածր խոսա, ցավդ տանեմ։ Կարաս ցածր խոսաս»։ 

Դիմելով հավաքվածներին՝ Սիմոնյանը ասաց. «Հիմա բոլորով բղավելով, գոռալով խոսում եք, միաժամանակ 6 հոգով բղավում եք, ձեզ թվում է՝ լսում եմ` ինչ եք խոսում»։

Ծնողներից մեկը բորբոքված ասաց. «Նաիրի Սարգսյանը ո՞վ ա, որ հեռախոս չի վերցնում, ի՞նչ ա արել, շիշ ա բռնել եղբոր հետ միասին, զանգում ես առհամհարում ա, չի էլ խոսում»։

Ծնողների նման բուռն արձագանքից հետո Ալեն Սիմոնյանը հեռացավ։ 

Այս թեմայով
am