Շիրակի մարզում ցորենի ու գարու ցանքերը կապահովագրվեն

Դառը դատում, դատարկում, նստում. գյուղացուն շատ ծանոթ, արդեն մշտական դարձած իրավիճակ: Վար ու ցանքն անում են՝ լավ բերքի ակնկալիքով, սակայն ամեն տարի կարկուտը րոպեների ընթացքում ջուրն է լցնում գյուղացու տանջանքը: Գյուղապահովագրության ծեծված թեման արդեն իրականություն է: Ցորենի եւ գարու այն ցանքերը, որոնք տուժել են կարկտահարությունից, ինչպես նաեւ խնձորենու եւ դեղձենու այգիները, որոնք տուժել են հրդեհից, կապահովագրվեն:

Կառավարությունը 6 մարզերում կիրականացնի ապահովագրության ծրագիրը: Շիրակի մարզի համար այն կամավորության սկզբունքով կգործի: Ով կցանկանա ապահովագրել իր ցանքերը, պետք է դիմի ապահովագրության ընկերությանը, Կառավարությունը կսուբսիդավորի գումարի միայն 50 տոկոսը:

Այս թեմայով
am