Մոուրինիոյի Տոտենհեմի խայտառակ պարտությունը եւ Վալենսիայի ոչ պակաս խայտառակ անհաջողությունը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լայպցիգին»։

Ժոզե Մոուրինյոյի թիմը առաջին խաղում պարտություն կրեց։ Գերմանական ակումբի կազմում հանդիպման միակ գնդակը խփեց Տիմո Վերները խաղի 58-րդ րոպեին։

Ամբողջ խաղի ընթացքում գերմանական թիմը թողեց լավ տպավորություն եւ արժանի հաղթանակ տարավ: Իսկ Մոուրինիոյի թիմը աչքի ընկավ միայն վատ եւ անդեմ խաղով: 

Մյուս խաղում Բերգամոյի «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վալենսիային» եւ անակնկալ հաղթանակ տարավ 4-1 հաշվով: Ընդ որում, իսպանացիները միակ գոլը խփեցին, երբ հաշիվն արդեն 4:0 էր:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին։

Այս թեմայով
am