«Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» դեմ խաղին

Իտալական «Ռոման» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Օլիմպիկո» ստադիոնում կմրցի բելգիական «Գենտի» հետ:

Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Ռոմայի» հայտացուցակը, որում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Ռոման» 1:2 հաշվով պարտություն կրեց «Ատալանտայից»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Ռոմա» - «Գենտ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (փետրվարի 21)։

Այս թեմայով
am