Ո՞վ «կապտակի» Գարիկ Սարգսյանին

Politik.am-ը գրում է. 

Օ ժամանակներ, օ բարքեր»,-կասեր դասականը։ Խոսքն հատկապես տեղին է գալիս, երբ հետեւում ես թե ինչպես սոցցանցային տիրույթում նախկիններին եւ նախկինների առաջնորդ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունները հատում են նույնիսկ հասարակական բարոյական ընդունված նորմերի սահմանագիծն ու վերածվում հայհոյանքի։

Օրինակ, եթե Սերժ Սարգսյանի թիմից մեկը լիներ իշխանության ղեկին, դժվար թե Արարատի մարզպետ եւ համատեղության կարգով քարաճիկավոր թռչող կոկորդիլոսների՝ աշխարհում թիվ մեկ մասնագետ Գարիկ Սարգսյանը իրեն թույլ տար հայտնի լուսանկարների համադրությունը հրապարակել՝ Նիկոլ-Սերժ եւ Նիկոլ Իլհամ հերթականությամբ եւ մակագրեր «ով է հաջորդը»։

Չէր համարձակվի նման բան անել, որովհետեւ եթե ոչ մեկ էլ չպատասխաներ, Շմայսի վարորդը հաստատ կարձագանքեր նրան, ինչպես ժամանակին արձագանքեց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար։ Սակայն հիմա ոչ Սերժ Սարգսյանն է իշխանության ղեկին, ոչ նրա թիմը։

Իհարկե, դեմ ենք բռնությանը, սակայն եւ չենք կարող չֆիքսել, որ կարծես հիմա Սերժ Սարգսյանի թասիբ պահողներ էլ չկան։ Նախկինում իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանի թասիբը պահելու համար անգամ դատապարտվելու պատրաստ անձիք, անգամ բարոյական ապտակ չտվեցին Գարիկ Սարգսյանին։

Այս թեմայով
am