Քանի միլիոն դրամի մասին է խոսքը. Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է

Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական տվյալները։

Այսպես՝ Կապանյան ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածահարույց էր որակել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործուղումները՝ հայտարարելով, թե «պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր»։ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել՝ քանի գործուղում է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Արդյունքում՝ պարզվեց՝ ամենաքիչ գործուղումն ունեցել է հենց ՍԴ նախագահը. 2019թ-ին նա գործուղման է մեկնել 2 անգամ, որից առաջինը Սանկտ-Պետերբուրգ, երկրորդը՝ Լատվիա, 2019 թվականի նոյեմբերին։

Երկրորդ հորիզոնականում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է՝ 2019-ին գործուղման է մեկնել 6 անգամ, ընդհանուր առմամբ այս գործուղումների համար ծախսվել է ավելի քան 5 մլն դրամ։

Երրորդ տեղում վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա արտասահման է մեկնել 18 անգամ եւ միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am