Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը. Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ կից ներկայացրել Ryanair-ի հոդվածը Հայաստանի մասին:

«Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը»,- գրել է վարչապետը:

Նշենք, որ Ryanair ավիաընկերության թիմը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, այցելել էր Երեւան, ծանոթացել Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տպավորություններով կիսվել ավիաընկերության կայքում հրապարակված հոդվածում:

«Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքի լուսավոր փողոցներով զբոսնելով՝ առաջինը, ինչը զարմացնում է, քաղաքի եզակի գույներն են: Պայծառ վարդագույնով եւ փոշոտ շագանակագույնով ծածկված շենքերը ձուլվում են իրար՝ ստեղծելով հնի եւ նորի համադրություն»,- գրված է տեքստում:

Այս թեմայով
am