Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել, թե ովքեր են Տոկիոյի Օլիմպիական խաղերում ներկայացնելու Հայաստանը նվաճված 2 օլիմպիական ուղեգրերով, տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Այսպես, 32-րդ Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը։ Հատկանշական է, որ հավաքականի երկու ուղեգրերը նվաճել էին հենց այս երկու մարզիկները՝ նախորդ տարի Եվրոպական խաղերում իրենց ելույթների արդյունքում: Հայ ըմբիշները առաջիկայում մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի, որտեղ կարող են նոր ուղեգրեր նվաճել:

Նշենք, որ եթե Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը գրեթե երաշխավորված էր, ապա 77 կգ քաշային կարգում բացի Կարապետ Չալյանից կար նաև Արսեն Ջուլֆալակյանի տարբերակը:

Այս թեմայով
am