Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել իտալական թիմի հերթական մարզումից.

«Նախապատրաստվելով հաջորդ խաղին»,- գրել է հայ ֆուտբոլիստը:

«Ռոման» իր հաջորդ խաղը կանցկացնի Եվրոպա լիգայի շրջանակում՝ սեփական հարկի տակ ընդունելով բելգիական «Գենկին»: Խաղը կկայանա փետրվարի 20-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

Այս թեմայով
am